Փետրվարի 2-4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքներում, Հանքավան, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Երևան-Սևան, Սարալանջ-Ջերմուկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: