Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտություների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։ Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Այս տարվա կարգախոսն է՝ «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և հավասարություն»։
Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղը, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում է ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղը:
Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ.
-
Չծխել
-
Հետևե՛ք քաշին, խուսափե՛ք գերքաշությունից, ճարպակալումից
-
Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ. շատ քայլելը նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը
-
Սննդակարգը հարստացրե՛ք հատիկեղենով, բանջարեղենով, մրգերով և լոբազգիներով
-
Խուսափե՛ք յուղոտ, օսլայի և շաքարի բարձր պարունակությամբ արագ պատրաստվող սննդատեսակներից (fast food),
-
Սահմանափակե՛ք շաքար պարունակող ըմպելիքը և ալկոհոլի օգտագործումը
-
Սահմանափակե՛ք կարմիր (տավարի, խոզի և գառան) և վերամշակված մսի օգտագործումը
-
Խուսափե՛ք սննդային հավելումներից
-
Կրծքով կերակրումն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
-
Քաղցկեղ ախտորոշվելուց հետո հետևե՛ք բժշկի խորհուրդներին:
-
Վիճակագրությանը և իրականացված ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ»,- նշված է գրառման մեջ: