Կապանի զորամասը լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանն այսօր երեկոյան ինքնակամ ներկայացել է Ռազմական ոստիկանություն:
Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք՝ Ռազմական ոստիկանության Կապանի բաժնի քննիչները երեք օր է՝ փնտրում էին նորակոչիկին:
Հարազատները վստահեցնում են՝ հրամանատարների վատ վերաբերմունքի պատճառով է ժամկետային զինծառայողը լքել զորամասը: Թե ինչու է նորակոչիկն ինքնակամ լքել զորամասը, ցույց կտա քննությունը։