ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածու են համարվում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Այդ մասին փետրվարի 4-ին Twitter-ում հայտնել է գերմանական DPA-ն։
Ըստ գործակալության՝ նրանցից մեկը կփոխարինի Ենս Ստոլտենբերգին, որին առաջարկել են Նորվեգիայի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը։
Ստոլտենբերգը կառույցը ղեկավարել է 8 տարի: Այդ պաշտոնը նա կզբաղեցնի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը: