Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին և զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով N զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն այցելել է ենթակա զորամասեր։
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստուգվել են զորամասերում անձնակազմի հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը, խմբային և անհատական զրույցներ են անցկացվել նորակոչիկ զինծառայողների հետ։