Jnews.ge կայքի տեղեկացմամբ՝ փետրվարի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22263 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 15575 մարդ, մահացել է 39 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1.272.371, որոնցից ապաքինվել է 1.053.966 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15141 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 73821 թեստավորում, այդ թվում 46355-ը՝ հակամարմինների արագ թեստով, 27466-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 30.16% է, վերջին 14 օրվանը՝ 25.24%, վերջին 7 օրվանը՝ 27.87%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.742.134 մարդ, վերջին մեկ օրում՝ 4959 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5808 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1958 մարդ: