Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման համաձայնագրի բանակցությունների 6-րդ փուլը նախատեսվում է անցկացնել ապրիլին՝ Բուլղարիայում: Հանդիպմանը նախատեսվում է համաձայնագիրը պատրաստել ստորագրման: Այդ մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին, հաղորդում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկա փուլում համաձայնագրի անդամ երկրների (Իրան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բուլղարիա, Հունաստան) դեսպանների հետ ոչ պաշտոնական, նախապատրաստական բանակցություններ են ընթանում: