Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել, Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում, հայտնել է իրավապահ կառույցը:
Այս ահազանգի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել նաև Երևանի քաղաքապետարանը և արդյունքներն ուղարկել ոստիկանություն:
«Բռնության վերաբերյալ քաղաքացուց դիմումը ստանալուց հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնասիրություններ իրենց լիազորությունների շրջանակներում»,- «Լուրերին» հայտնել են քաղաքապետարանից:
Ըստ մամուլի հրապարակումների՝ երեխային հոգեկան և ֆիզիկական բռնության ենթարկելու պատճառը հոր՝ պակիստանցի լինելու հանգամանքն է: