Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, ծանր վիրավորանքի՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման`13, խարդախության՝ 6, սառը զենքի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտրական իրավունքի խախտման, պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, պետական սահմանն ապօրինի հատելու, վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելու, սուտ մատնության և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: