Փետրվարի 2-ին Flyone Armenia ընկերության դեպի Ստամբուլ իրականացրած առաջին չվերթով մեկնել է 65 ուղևոր՝ հայտնել է ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահը:
Արամ Անանյանի խոսքով՝ սկզբնական շրջանում չվերթերը նախատեսված են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ:
Ըստ Անանյանի՝ Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքը մեծ ոգևորություն է առաջացրել հատկապես ստամբուլահայության շրջանում:
Արամ Անանյան (Flyone Armenia ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ) - 180 տեղանոց ինքնաթիռներ են մերը, և տոմսերը ազատ վաճառքում են: Կարծում եմ՝ մենք շատ հարմար տարբերակ ենք առաջարկում բոլոր մարդկանց, ովքեր ուզում են ճամփորդել դեպի Ստամբուլ:
Կարևորում ենք այս չվերթերը, մեծապես կարևորում ենք նաև պոլսահայ համայնքի և Մայր հայրենիքի կապն ամրացնելու առումով: Որոշակի հետաքրքրություն նաև համայնքի կողմից ենք տեսնում, նաև ոգևորություն ենք տեսնում, որը դրսևորվում է նաև համայնքային մամուլում լույս տեսնող հրապարակումների ձևով: