Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մաքսային ծառայության կայացման փուլերին։
Ցուցահանդեսն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության զարգացման ճանապարհը, որի ընթացքում արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակը:
«Այսօր մաքսային համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որի մասնակիցը կարող ես լինել նաև դու։ Մետրոյի «Երիտասարդական» կայարանում այժմ կարող եք ծանոթանալ մաքսային ծառայության մասին պատմող ֆոտոշարքին»,- ասված է ՊԵԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: