ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ. հունվարին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 4404 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված COVID-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։
ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 129 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
8 տնտեսվարողի տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 82 որոշում։
Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն։