Կառավարությունը 2022 թվականի բյուջեից Շիրակի մարզպետարանին հատկացրել է 348 մլն 310 հազար դրամ՝ 2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Գյումրի քաղաքի երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 740 մլն 325 հազար դրամ է, որից պետության համամասնությունը 296 մլն 130 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են՝ «Էլիտ Արմանշին» ՍՊԸ-ն, «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն, «Լենճանշին» ՍՊԸ-ն, «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն, «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Ընդհանուր երկարությունը 2848 մ է։
Իսկ Արթիկ համայնքի Պռոշյան փողոցի, Տուֆագործների 1-ին նրբանցքի և Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի հիմնանորոգման՝ ասֆալտապատման ծրագիրը 130 մլն 449 հազար դրամ է, որից պետության համամասնությունը 52 մլն 179 հազար դրամ է։