Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանն այցելել է Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիեի և Հալաբջայի նահանգներ, որի ընթացքում ջերմ և արդյունավետ հանդիպումներ է ունեցել PUKmedia լրատվամիջոցի ղեկավարության և անձնակազմի, ինչպես նաև Հալաբջայի համալսարանի ղեկավարության հետ։
Արշակ Մանուկյանն այցելել է նաև 1988թ․ քիմիական զենքի կիրառման հետևանքով Հալաբջայի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր-թանգարան։ Այցի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը հարցազրույցներ է տվել Gali Kurdistan, Kursat News, Kirkuk News հեռուստաընկերություներին և PUKmedia լրատվամիջոցին: