ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի հունվարի 17-27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 58 դեպք, որից 53-ով հաշվարկվել է 38.381.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 354000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 380000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 35.122.160 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 300000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 2.264.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 354000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 995270 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից`
3-ը՝ արտադրություն,
1-ը՝ ՓՀԷԿ,
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում:
Նախկինում իրականացված 7 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 17 որոշում՝ 1.340.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 907500 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 804800 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.049.500 ՀՀ դրամ: