N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները փետրվարի 3-ին անցկացրել են ուսումնական վարժանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Խաղարկվել են պայմանական մարտական իրավիճակում հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման, վիրավոր ծառայակիցների տարհանման գործողություններ։
Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակն ու ներդաշնակման կարողությունները։