Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2021 թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1999 թ. ծնված բնակչի առանձնատանը զգալի չափերի գույքային վնաս պատճառելու, 1956 թ. ծնված բնակչին պատկանող ավտոմեքենաներից մեկը ոչնչացնելու, իսկ մյուսը վնասելու արդյունքում խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև 1955 թ. ծնված բնակչի խոշոր եղջերավոր անասունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: