ԱՄՆ բանակի զինվորականները, որոնք հրաժարվում են COVID-19-ի դեմ պատվաստումից կամ չունեն դրա հակացուցման վերաբերյալ համապատասխան բժշկական փաստաթուղթ, շուտով կազատվեն աշխատանքից՝ հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը, հայտնում է NPR-ը:
«Բանակի պատրաստականությունը կախված է զինվորներից, որոնք պատրաստ են պարապել, տեղակայվել, կռվել և հաղթել մեր երկրի շահերի համար: Չպատվաստված զինվորները վտանգ են ներկայացնում զինված ուժերի համար և խաթարում են դրանց մարտունակությունը»,- հայտարարել է ԱՄՆ բանակի քարտուղար Քրիստին Վորմութը:
Նշվում է, որ հունվարի 26-ի դրությամբ գործող զինծառայողների 96%-ն ամբողջական պատվաստվել է, մինչդեռ 3350 զինվոր հրաժարվել է պատվաստումից: Մոտ 5900 մարդ ժամանակավոր հակացուցում է ստացել։