Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ռուբեն Ռուբինյանը:
Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։