ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գործողություն են իրականացրել, որի արդյունքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխին: Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախորդ գիշեր իմ հրամանով Սիրիայի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել են հակաահաբեկչական գործողություն՝ ամերիկացիների և մեր դաշնակիցների պաշտպանության, ինչպես նաև աշխարհում անվտանգության ամրապնդման նպատակով»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ:
Նշվում է, որ գործողության արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրեյշին: Ընդգծվում է, որ գործողությանը մասնակցած ամերիկացիների շրջանում կորուստներ չկան: