Դրական ազդակ ենք համարում պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացման անհրաժեշտության մասին: Այդ մասին նշված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում:
Միևնույն ժամանակ, դեսպանությունն ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները խափանելու համար փորձում են մեղադրել Մոսկվային:
«Հերթական անգամ հիշեցնում ենք, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ։ Ուստի գլխավոր խնդիրն է՝ ստիպել Ուկրաինայի իշխանություններին՝ կատարել իրենց պարտավորությունները։ Կիևի հետ աշխատանքում Վաշինգտոնից ակնկալում ենք հստակ գործողություններ»,- ասված է դեսպանատան էջում։
Նշվում է նաև, որ ամերիկյան զենքի մատակարարումները Կիևին դրդում են խնդրի ռազմական լուծման։
Ավելի վաղ հերթական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կոչ էր արել կատարել Մինսկի պայմանավորվածությունները։