Եվրահանձնաժողովը մեկ տարով՝ մինչև 2023 թ. հունիսի 30-ը, երկարացրել է ԵՄ-ում COVID հավաստագրի գործողությունը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը, հայտնում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի տարվա երկրորդ կեսին հիվանդացության տարածման աճին, ինչպես նաև կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն։