Իտալական մի քանի ընկերություններ պլանավորում են ներդրումներ անել Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Նոր ավարտվեց հանդիպումս իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ.
Agroittica - պլանավորում են Հայաստանում ներդնել 25 մլն եվրո, կառուցել թառափի բուծարան, հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։
Torri Solare - պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն:
Mea - պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30 մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։
Cinausero Unika - պլանավորում են Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա»,- գրել է Քերոբյանը։