Ռուսաստանը դադարեցնում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության արբանյակային և այլ հեռարձակումն իր տարածքում՝ հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից:
Իշխանությունները կփակեն նաև գործակալության գրասենյակը Մոսկվայում, չեղյալ կհայտարարեն նրա բոլոր աշխատակիցների հավատարմագրումը և կքննարկեն հեռուստաալիքն արտասահմանյան գործակալ ճանաչելու հարցը:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ սա Գերմանիայում Russia Today հեռուստաալիքի հեռարձակման դադարեցմանը պատասխան միջոցների առաջին փուլն է:
Ավելի վաղ Գերմանիան արգելել էր ռուսական RT հեռուստաալիքի հեռարձակումը գերմաներենով։ Կարգավորիչը պահանջել էր դադարեցնել հեռուստաալիքի հեռարձակումը համացանցում, RT News բջջային հավելվածի միջոցով, ինչպես նաև Eutelsat և Smart TV արբանյակների միջոցով: