Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վոլոդիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը Կիևում տևել է ավելի քան 3 ժամ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Կիևն ու Անկարան ստորագրել են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր և տարբեր ոլորտներում մի շարք երկկողմ փաստաթղթեր, այդ թվում՝ համաձայնագիր, որով ընդլայնվում է Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը:
Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկումների առանցքային թեման եղել է անվտանգության ոլորտը: