Ավստրիան Եվրամիության գործընկերների հետ սերտորեն կհամագործակցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ անվտանգության անբաժանելիության վերաբերյալ ուղերձի պատասխանի համակարգման հարցում։ Վիեննան ողջունում է դիվանագիտական ջանքերը՝ իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ:
Այդ մասին ТАСС-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են Ավստրիայի արտգործնախարարությունից:
Նշվել է նաև, որ այլ երկրների տարածքների անձեռնմխելիության պարտավորությունը նույնպես վերաբերում է Ավստրիային:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքն արհամարհում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը և այլ երկրների անվտանգության հաշվին սեփական անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը: