Փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք, կատարվել է 9595 թեստավորում: Առողջացել է 2359 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379266 դեպք, որոնցից 343714-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25944 պացիենտ:
Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1543 է:
Ընդհանուր կատարվել է 2754131 թեստավորում։