Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մովսես գյուղի 35-ամյա մի բնակիչ տան բակում կանեփի ցողուններ է պահում և չորացնում: Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները հունվարի 26-ին այցելել են նշված տուն:
Զննությամբ պատշգամբից հայտնաբերվել է կանեփի 4 ցողուն՝ մոտ 2 մետր երկարությամբ, իսկ տնից՝ մարիխուանայի նմանվող 40 գրամից ավելի զանգված:
Բացի այդ, ոստիկանները նկուղից հայտնաբերել են երեք պարկ վառոդ և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ՝ մեկն առանց գնդակի:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: