Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հանդես կգա այլ ակումբում:
Ինչպես հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը, Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը, և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» կազմում:
Մինչ այս Ադամյանը հանդես էր գալիս գերմանական «Հոֆենհայմ» ակումբում: