ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարց են ուղղել, թե ինչու է իշխող ուժը նախագահի պաշտոնում առաջադրել Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, և արդյոք այլ թեկնածուների հարց ևս քննարկվել է:
«Քննարկվել են այլ թեկնածուներ ևս: Շատ երկար է եղել քննարկումը, և շատ տարբեր փաստարկներ են բերվել: Երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրինք: Դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց նրան: Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ շատ համապատասխան է, բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որ նախատեսվում են: Պարոն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրվել է մի քանի հոգու կողմից»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է իր թեկնածությանը, ապա Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ այդ հարցը ևս քննարկվել է, սակայն ինքն ինքնաբացարկ է հայտնել: