ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022 թ. հունվարի 24-ից մինչև հունվարի 27-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 18 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 53 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 28890 քմ տարածք:
Կատարված աշխատանքների արդյունքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867449 հատ և ոչնչացվել է 864051 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք: