ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից հունվարի 30-ին, հավանաբար, միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումը և դա դիտարկում է որպես կազմակերպության Անվտանգության խորհրդի համապատասխան հուշագրի և բանաձևերի խախտում: Այս մասին ասված է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի հայտարարության մեջ։
Գուտերեշը ԿԺԴՀ-ին կոչ է արել զերծ մնալ հետագա ցանկացած ոչ արդյունավետ գործողությունից և խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ ԿԺԴՀ-ն անտեսել է ծովի և միջազգային թռիչքների անվտանգությունը:
Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ ԿԺԴՀ-ն հունվարի 30-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Սա ԿԺԴՀ-ի՝ այս տարվա սկզբից արդեն յոթերորդ արձակումն էր։ Հունվարին Փհենյանը մարտավարական կառավարվող հրթիռների և երկաթուղային հրթիռային համալիրի, ինչպես նաև գերձայնային հրթիռների փորձարկումներ է անցկացրել: