Ղազախստանի իշխանությունները նախատեսում են Մոսկվայում բացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կից մշտական ներկայացուցչություն: Այդ մասին ասված է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրի նախագծում, որը հանրային քննարկման է դրվել մինչև փետրվարի 15-ը:
Փաստաթղթում նշվում է, որ այն մշակվել է՝ կազմակերպությանը կից մշտական խորհրդում Ղազախստանի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը ՀԱՊԿ նորմատիվ իրավական բազային և դիվանագիտական ծառայության ոլորտում Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով: