«Մաքսային և հարկային օրենքները փոփոխելուց հետո առաջին անգամ հայտարարում ենք մաքսային ծառայողների նոր ընդունելություն. այդ ուսումնական պրոցեսին կարող են մասնակցել թե՛ գործող մաքսային ծառայողները, թե՛ նորեկները»,- ասում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Մաքսային համակարգ ընդունվելու ընթացակարգն արմատապես փոխվում է։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: