Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24201 նոր դեպք: Այս մասին գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 10732 մարդ, մահացել է 36 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1.200.124, որից ապաքինվել է 1.020.510 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15016:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 85191 փորձարկում, այդ թվում 61936-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 23255-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 28.41% է, վերջին 14 օրվանը՝ 21.96%, վերջին 7 օրվանը՝ 24.96%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.722.187 մարդ, վերջին մեկ օրում՝ 8371 մարդ:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5454 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2031 անձ: