Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ թերի է ներկայացրել իր հայտարարագրերը՝ մասնակի թաքցնելով իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունը:
«Հաճախ երևի շտապում են ինձ հետ կապված հայտարարություն անել և լավ չեն ուսումնասիրում: Նշված գույքը 2012-2015-ին կոմունալ փոքր բնակարան էր՝ տատիկիս բնակարանը: Այն վաղուց վաճառվել է, որևէ նշելու բան չի եղել, երբ ես պաշտոնյա էի: Հիմա էլ չկա, ապագայում էլ չի լինելու: Պաշտոնապես հայտարարում եմ, կարող են նորից ստուգել: Արդեն քննարկել եմ փաստաբանների հետ, կդիմեմ դատարան, հերքում կպահանջեմ»,- ասաց Սիմոնյանը: