ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է «Վորլդ վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել համայնքներում կազմակերպության իրականացրած սոցիալական ծրագրերի դերը։
Րաֆֆի Դուդակլյանը տեղեկացրել է, որ առաջիկայում փոխելու են իրենց շահառու համայնքների ընտրության սկզբունքը և ցանկանում են երկարաժամկետ ծրագրեր իրականացնել հատկապես Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի սահմանամերձ համայնքներում։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև «Վորլդ վիժն Հայաստանի» Ճամբարակի ցերեկային կենտրոնի տարածքի հետագա տնօրինման հարցը։