Փետրվարի 1-ին N զորամասի ականանետային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են կրակի կառավարման մարզումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, ականանետների մարտական վիճակի բերման և նշանակետերի հետախուզման հմտությունները։