Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Անկարա է այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:
Հասանովին ընդունել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Երկու նախարարներն առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակել են պատվիրակությունների մասնակցությամբ: Նշվում է՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանական ու անվտանգային, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր: