Արցախի Հանրապետության քաղաքացիներին անձնագրերի տրման կարգում կատարվել է փոփոխություն: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: Դա կապված է Հայաստանում կատարված փոփոխության հետ:
ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիր տրվում է 10 տարի վավերականության ժամկետով: ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրվում է 2 տարի վավերականության ժամկետով:
Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով: