Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 1-ին հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումների հարթակում տիրող իրավիճակը հերթական 56-րդ փուլին ընդառաջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը: