Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը կրկին հեռախոսազրույց են ունեցել՝ փոխանցել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Կողմերը շարունակել են կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանին անվտանգության երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերով: Վլադիմիր Պուտինը ներկայացրել է այդ խնդիրների վերաբերյալ ՌԴ սկզբունքային մոտեցումները։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու հեռախոսային շփումները, ինչպես նաև դիտարկել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը:
Պուտինի և Մակրոնի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հունվարի 28-ին: