Ռուսաստանի և ԱՄՆ գլխավոր դիվանագետները հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակելու անվտանգության հարցերով շփումները Մոսկվայի հետ:
Էնթոնի Բլինքենը դեէսկալացիայի և Ուկրաինայի հետ սահմանից զորքերը հետ քաշելու կոչ է արել: Լավրովը Բլինքենի հետ զրույցից հետո ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանի արձագանքը դեռևս միջգերատեսչական համակարգման փուլում է: Նա նշել է, որ նամակում ընդգծել են՝ «Արևմուտքը փորձում է իսպառ մոռանալ անվտանգության անբաժանելիության առանցքային սկզբունքի մասին»:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները նախընտրում է կենտրոնանալ անվտանգության երաշխիքների հարցերում կարևոր, բայց երկրորդական հարցերի քննարկման վրա։