Վրաստանի Տկիբուլի (Իմերեթի շրջան) ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել է։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է վրացական Ռուսթավի-2 հեռուստաալիքը։
Բոլոր տուժածներին արդեն հասցրել են Թբիլիսի։ Նրանք ունեն տարբեր ծանրության այրվածքներ: Վթարի հնարավոր պատճառները դեռ չեն հաղորդվում, սկսվել է հետաքննություն։
Տկիբուլիում կան տասնյակ ածխի հանքեր։ Հանքավայրերի մեծ մասը չի գործում 2018 թվականից՝ մի շարք ողբերգություններից հետո, որոնք մարդկային կյանքեր են խլել։