Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հունվարի 24-31-ն իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1313 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 304 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 186, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 309 անձ։
95 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ առանց համարանիշերի, 51-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 39-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 186-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի դրանից՝ պարեկները հայտնաբերել են 3 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 50 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։
Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։