Լոնդոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայում տեղակայված իր զորքերի թիվը կրկնապատկելու հարցը։ Բրիտանական կառավարությունը քննարկում է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության սրման պայմաններում՝ հայտնում է BBC-ն:
Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ լրացուցիչ ուժերի հնարավոր տեղակայումը «հստակ ուղերձ կլինի Կրեմլին»։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները պատրաստվում են բանակցությունների մեկնել Մոսկվա, Ջոնսոնն էլ նախատեսել է մոտ օրերս զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Փետրվարի սկզբին Բրիտանիայի վարչապետը պատրաստվում է ևս մեկ ուղևորության մայրցամաք՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ: