Փհենյանը հաստատել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումը Ճապոնական ծով, ինչի մասին մեկ օր առաջ հայտնել էին Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները։ Հունվարի 31-ին Հյուսիսային Կորեայի պետական KCNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ խոսքը Hwasong-12 հրթիռի մասին է։ Սեուլում այդ փորձարկումն անվանել են ամենախոշորը 2017 թվականից հետո, գրում է DW-ն։
Ըստ Հարավային Կորեայի և Ճապոնիայի շտաբների միացյալ կոմիտեի տվյալների, հունվարի 30-ին ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը հասել է 2000 կմ առավելագույն բարձրության և կես ժամում թռել է 800 կմ՝ ընկնելով Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս:
KCNA-ն հայտնում է, որ փորձարկումն իրականացվել է՝ «հաշվի առնելով հարևան երկրների անվտանգությունը»։
Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը դատապարտել են ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան։ Միջադեպի կապակցությամբ Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: