Հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 1362 նոր դեպք, իրականացվել է 4673 թեստավորում: Եղել է 286 առողջացած, գրանցվել է մահվան 7 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005-ը առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 202 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8053 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1535 է:
Ընդհանուր կատարվել է 2 726 988 թեստավորում: