Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 748 հազար 990 պատվաստում: Առաջին դեղաչափով իրականացվել է 410 հազար 701, երկրորդ դեղաչափով՝ 334 հազար 147 պատվաստում:
Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Խթանիչ պատվաստումների թիվը 4142-ն է: