Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացված ծախսերի վերաբերյալ տրամադրել է տեղեկատվություն 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Ըստ այդմ՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմել են 13.330.031.146 դրամ, բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները (պայմանագրային գներով)՝ 3.489.269.054 դրամ, Բժշկական կենտրոնների վերանորոգման նպատակով հատկացվել է 245.762.085 դրամ, Բժշկական սարքավորումներով հագեցվածության նպատակով՝ 1.001.862.363 դրամ:
Նշվում է՝ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ:
1
|
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր |
13.330.031.146 |
2 |
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) |
3.489.269.054 |
3 |
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում |
82.948.723 |
4 |
Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում |
2.060.247.842 |
5 |
Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար |
1.114.364.075 |
6 |
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն |
74.721.019 |
7 |
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն |
5.629.488.883 |
8 |
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն |
1.001.862.363 |
9 |
Բժշկական կենտրոնների վերանորոգում |
245.762.085 |
10 |
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ |
268.992.384 |
11 |
Պատվաստանյութի և սարքավորումներ տեղափոխման ծախսեր (ՉԺՀ-ից) |
446.538.129 |
|
Հանրագումար |
27.744.225.703 |